ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ո՞ւմ ես վախենում վիրավորել, հանցագործ դատավորների՞ն». Նինա Կարապետյանց
13:25, 27.02.2020 | mamul.am
5191 | 2

«Թավիշն է, որ բերել է այս օրվան, ու այս նոր զոհերը ևս հենց այդ թավիշի արդյունքն են, որի համար ցավում եմ: Եթե երկու տարի առաջ հանձնարարականներ տալուց հետո այս գործերը բացահայտվեին, մենք այս նոր զոհերը չէինք ունենա: Այնպես որ, իշխանությունն իր խղճին ունի նաև այս նոր զոհերը»,- այսօր կառավարության դիմաց հայտարարեց իրավապաշտպան, «Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամ Նիան Կարապետյանցը՝ բարձրացնելով բանակում սպանությունների հարցը:

Նա համոզմունք հայտնեց, որ նախ պետք է քաղաքական գնահատական տրվի: «Դա անխուսափելի է, որովհետև ՀՀ-ում ամեն ինչ դարձել է կրիմինալ: Ամեն ինչ կրիմինալի մեջ թաթախված է, կոռուպցիայի մեջ նեխած է՝ կառավարությունից, խորհրդարանից սկսած՝ վերջացրած բանակով, ԿԲ-ով, դատախազությունով, քննչական մարմիններով և այլն»,- նշեց իրավապաշտպանը:

Նա ասաց, որ կառավարությունը պետք է քաղաքական գնահատական տա այդ դեպքերին. «Եթե դու չես տալիս գնահատական, նշանակում է վախենում ես, դու վախենում ես նույնիսկ 5-6 բառ ասելուց: Ո՞ւմ ես վախենում վիրավորել, հանցագործ դատավորների՞ն, որոնք 10 տարուց ավելի այս գործերը կոծկում են»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչո՞ւ չի բացահայտում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բանակում տեղի ունեցած և չբացահայտված մահերը, իրավապաշտպանը պատասխանեց. «Որովհետև իրենք իրենց դրեցին այսպես ասած՝ ռամկեքի մեջ, որ ամեն ինչ անելու են օրենքի տառին համապատասխան: Էս հանցագործություններն օրենքի տառին համապատասխան չպետք է բացահայտվեն, քանի որ այս կոծկումները տառին համապատասխան չեն արվել, արվել են հանցավոր կերպով: Դեպքերի հեղինակներն ունեցել են հովանավորներ՝ ԱԱԾ-ում, քննչականում, դատախազությունում: Ու հիմա որ նույն մարդիկ շարունակում են պաշտոնավարել, պագոններ ու մեդալներ ստանալ, ա՛յ դա թավիշի արդյունքն է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը՝ նշելով, որ անթույլատրելի է նաև գեներալի կոչումն ու ուսադիրն այդքան վարկաբեկել:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2623 | 0
դեպի վեր