ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նախարարը՝ կորոնավիրուսի կասկածով հիվանդի՝ «Արմենիա» ԲԿ-ից ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխման մասին
13:20, 27.02.2020 | mamul.am
15186 | 1

«Չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»,- ասաց Առողջապահության նախարարը՝ ի պատասխան լուրերի, ըստ որի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Ի դեպ, որպես թեմայի շարունակություն նշենք, որ MAMUL.am-ի թղթակիցն այսօր փորձեց տեղեկություններ ստանալ «Նորք» ինֆեկցիոնից, թե կորոնավիրուսի կասկածով քանի՞ հիվանդ կա իրենց մոտ և երբվանի՞ց: Թվային տվյալներ հրաժարվեցին հայտնել, միայն ասացին, որ հաստատված դեպք չկա, արդեն մեկ ամիս է՝ ընդունում, դուրս են գրում ջերմության նշաններով Չինաստանից, Իրանից եկած ՀՀ քաղաքացիների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր