Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակում թարգմանաբար Թումանյանին աշխարհին ներկայացնելու ընթացքը շարունակվում է: Արդեն մեր սեղանին են երկու գրքեր՝ թարգմանված գերմաներեն: Գրքերից առաջինը Թումանյանի հեքիաթների ժողովածուն է, որի թարգմանության նախաձեռնությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակինն է: Թարգմանիչ՝ Թեսա Հոֆման, նկարազարդումները՝ Վահան Թոփչյանի: Երկրորդ ժողովածուն՝ Թումանյանի տարբեր ժանրերի ստեղծագործությունների հատընտիր է՝ խմբագրությամբ թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսի: Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին: |