ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Չինաստանում 1430 դոլար են խոստանում կորոնավիրուսով հիվանդին, ով «կհանձնվի»
19:25, 27.02.2020 | mamul.am
14244 | 0

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի վարակի հետևանքով տուժած իշխանությունները փորձում են կանգնեցնել հիվանդության հետագա տարածումը՝ բարելավելով վարակված անձանց բացահայտման մեթոդները: Փետրվարի սկզբին Ֆանսիյան շրջանի իշխանությունները, որը դարձել է հիվանդության տարածման կենտրոնը Հուբեյ նահանգում, խոստացել են վճարել 1000 յուան (143 դոլար) պարգևավճար յուրաքանչյուր անձի համար, ով ինքնակամ կգա ստուգման, իսկ 500 յուան (71,5 դոլար) նրան, ով իշխանություններին կտեղեկացնի հիվանդ մարդու մասին:

Ավելի ուշ այլ քաղաքների իշխանությունները նույնպես հայտարարեցին «հիվանդության մասին մատնիչներին» բոնուսներ վճարելու մասին: Օրինակ, Շիցզյաչժուան քաղաքի իշխանությունները խոստացել են վճարել 2000 յուան (285 դոլար) առաջին այն մարդուն, ով իշխանություններին կտեղեկացնի Ուհանից վերջերս վերադարձած բնակչի մասին: Նյանչան քաղաքում նման տեղեկությունների համար խոստանում են 500 յուան (71,5 դոլար): Սիչուան նահանգի Դեյան քաղաքի իշխանությունները խոստանում են մինչև 1000 յուան պարգևատրում՝ նրանց համար, ովքեր վերջերս են վերադարձել Սիչուանի նահանգից, կամ զբաղվում են վայրի կենդանիների վաճառքով, ացկացնում են հասարակական միջոցառումներ։

Իսկ փետրվարի վերջերին Ցյանցզյան նահանգն ավելի առաջ է անցել՝ կորոնավիրուսով հիվանդներին խոստանալով տասնապատիկ՝ 10000-ական յուան՝ 1430-ական դոլար, «հանձնվելու» դեպքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր