ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իրանցի ևս մեկ պաշտոնյա վարակվել է կորոնավիրուսով
17:50, 27.02.2020 | mamul.am
7102 | 0

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը սոցցանով տեղեկացրել է, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով, գրում է Интерфакс-ը: Նա այժմ կարանտինում է:

Ավելի վաղ «ուհանյան վարակով» հիվանդանալու մասին էր հայտարարել Իրանի մեկ այլ պաշտոնյա՝ առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին: Նրա թեսթը դրական արդյունք էր տվել: ԶԼՄ-ների համաձայն՝ Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 22-ի, վարակակիր է 141 մարդ». հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կորոնավիրուսը գրանցվել է Իրանի 31 նահանգներից 20-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր