ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսի համաճարակի կողմից հասցված վնասը գնահատվել է 1,1 տրլն դոլար
20:20, 27.02.2020 | mamul.am
9599 | 1

Համաձայն Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականի՝ համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին ավելի քան 1 տրիլիոն դոլար վնաս կգրանցի, եթե կորոնավիրուսի բռնկումը վերածվի ուժգին համաճարակի ամբողջ աշխարհում։ Oxford Economics վերլուծական կենտրոնը հիվանդությունն անվանել է «կարճատև, սակայն շատ սուր ցնցում»:
Նման վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի 1,3% նվազում (համեմատած վերլուծական կենտրոնի նախորդ՝ 2020թ․ համար արված կանխատեսման հետ)։ Oxford Economics-ի հաշվետվության մեջ նշվում է, որ կանխատեսումը կիրականացվի այն դեպքում, եթե թոքաբորբի բռնկումը, որն առաջացնում է նոր տեսակի կորոնավիրուսը, վերածվի գլոբալ համաճարակի։
Ըստ մասնագետների՝ այս դեպքում ռեցեսիան կսկսվի ԱՄՆ-ի և Եվրոգոտու տնտեսություններում:
Համաձայն երկրորդ վարկածի՝ համաճարակը բռնկվելու է միայն Ասիայում: Համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի նվազումը կկազմի 0,4 տրլն դոլար։ Համաշխարհային տնտեսության մեջ կորուստները կհանգեցնեն ձեռնարկություններում աշխատողների բացակայությանը, արտադրողականության կրճատմանը, տուրիստական գործունեության և ճանապարհորդության կրճատմանը, մատակարարումների ցանցերի խաթարմանը, առևտրի և ներդրումների կրճատմանը, գրում է Bloomberg-ը: Կորոնավիրուսն արդեն ունի «սարսափեցնող» ազդեցություն Չինաստանի և հարևան երկրներում ընկերությունների դադարեցման պատճառով, մեկնաբանել է Oxford Economics վերլուծական կենտրոնի տվյալները The Guardian-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր