ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սոցապ նախարարուհուն պետք է միանգամից պաշտոնանկ անել». Նարինե Մկրտչյան
21:55, 27.02.2020 | mamul.am
15647 | 5

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Աշխատանքի և սոցապ նախարար, ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանը ութ ամսվա ընթացքում ստացել է 30 հազար դոլար պարգևատրում. հաղորդում են ԶԼՄ-ները:

- Այս գումարով կարելի է միջինում 50000 դրամ ՀՀ ստացող 2500 կենսաթոշակառուների ողջ մեկ տարվա կենսաթոշակը վճարել, իսկ 25000 կենսաթոշակառուների՝ մեկ ամսվա թոշակը:

- Սոցիալական այս բարդ պայմաններում գտնվող Հայաստանում 2018թ. աղքատության մակարդակը 23,5 տոկոս է կազմել: 2018-ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է մոտ 700.000 մարդ, որից ծայրահեղ աղքատ են 30000-ը: Այսինքն՝ 3 մլն բնակչութուն ունեցող Հայաստանում ամեն չորրորդ մարդն աղքատ է:

Ասում են՝ օրենքով է ստացել: Բավական է օրենքները հարմարեցնեք ձեզ: Իրականում սա օրենքի կոպիտ չարաշահում է, հանցագործություն:

Սոցապ նախարարուհուն պետք է միանգամից պաշտոնանկ անել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր