Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.74, EUR 546.00, RUB 7.01, GBP 608.44
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թուրքիան թաքցնում է, բայց Վանի դաշտային հոսպիտալների քանակն է խոսում». Կարեն Հովհաննիսյան
22:20, 27.02.2020

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Թուրքիան դեռևս պաշտոնապես չի հայտարարում երկրում, հատկապես՝ արևելյան շրջաններում կորոնավիրուսի վարակակիրների մասին, բայց նրանց գործունեությունից պարզ է դառնում, որ վարակ կա:
Հատկապես Վանի նահանգում դաշտային հսկայական բազմաթիվ հոսպիտալների քանակն է խոսում դրա մասին: Չնայած թուրքական իշխանությունն այս փասը պարզաբանում է Իրանից ժամանած քաղաքացիների ստուգման անհրաժեշտությամբ, բայց պարզից էլ պարզ է, որ գաղտնիության պայմաններում գործում է կարանտին և ըստ ամենայնի՝ կան վարակվածներ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր