ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Աղբի տեսակավորման գործընթացի պտուղները Երևանը քաղելու է 10 տարի հետո». փոխքաղաքապետ
00:10, 28.02.2020 | mamul.am
3411 | 0

«Առկա վիրուսներին զուգահեռ Երևանի դպրոցներում բացակայությունների թիվը նվազել է»,- այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ ընդգծելով, որ մի քանի օր առաջ բացակայությունների թիվն աճել էր՝ հասնելով 19 տոկոսի:

Տիգրան Վիրաբյանն, անդրադառնալով քաղաքային նոր իշխանությունների աշխատանքի արդյունավետությանն, ասել է, որ հնչում են և՛ դժգոհություններ, և՛ երախտիքի խոսքեր. «Կան ոլորտներ, որտեղ մենք հաջողել ենք, կան ոլորտներ, որտեղ աշխատանքն այնքան էլ երևացող չէ: Այս քաղաքային իշխանությունը մի թերություն ունի, որ իր բոլոր նախանշած ծրագրերը հեռանկարային են, որոնց արդյունքներն այսօր երևացող չեն, երկար տարիներ այդ աշխատանքը չի արվել: Ցանկացած քաղաքային իշխանություն փորձել է անել այնպիսի աշխատանք, որ իր ղեկավարման տարիների ընթացքում կլինի երևացող: Երևանում ոչ մի քաղաքային իշխանություն աղբի տեսակավորման մասին չի մտածել: Աղբի տեսակավորման գործընթացի պտուղները Երևանը քաղելու է տասը տարի հետո»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը քննադատեց քաղաքային իշխանությանը՝ մեկ-երկու օրերի եկած ձյան մաքրման աշխատանքները ձախողելու համար, Տիգրան Վիրաբյանը նշել է. «Դեկտեմբեին, երբ եկավ առաջին ձյունը, ընդդիմությունը և քաղաքի բնակիչները թևավոր խոսքեր էին ասում՝ չկարողացանք ձյուն տեսնել, Տարոնի ժամանակ լավ չէ՞ր, գոնե երեխաները ձյուն էին տեսնում, Մարության Հայկի ժամանակ ձյունը օդից բռնեցին»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Աղբի տեսակավորման գործընթացի պտուղները Երևանը քաղելու է 10 տարի հետո». փոխքաղաքապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր