ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 515.68, EUR 625.16, RUB 7.18, GBP 725.87
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Երկու նախագահների սեփականությունը պետք է ազգայնացվի». Լևոն Շիրինյան
00:45, 28.02.2020
10995 | 1

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գին ունի հանրաքվեն իշխանության համար, նշել է. «Իշխանության ճակատագրի հարց կա, բայց կարևոր է նաև հեղափոխության անդարձության համար, հանրաքվեն, իմ կարծիքով, մեր ժողովրդի ապագայի հետ շատ մեծ առնչություն ունի, վստահ եմ, որ « Այո»-ն անցնելու է»:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը անցած երկու տարիներին ինչ-որ տեղ որոշ ոլորտներում հեղափոխությունը պարապուրդի մատնեց. «Թույլ տվեց, որ քաղաքական դիակը կենդանանա: Այս բոլորը կհանգուցալուծվի հանրաքվեով… Իշխանությունը հարկադրված է եթերային իր պատկերացումների և իրականության բախումից հետո հանդիպել ժողովրդի հետ, որ թեև իրենից մի քիչ նեղացած է, բայց իր հետ է...: Հայաստանում մաֆիան պետք է ոչնչանա: Երկու նախագահների սեփականությունը պետք է ազգայնացվի»,-նշել է քաղաքագետը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր