ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները». Ժաննա Ալեքսանյան
17:25, 28.02.2020 | mamul.am
3878 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին Քրեակատարողական վարչությունը վերջապես փակ ռեժիմից տեղափոխելու որոշում էր կայացրել, և այդ որոշումը դեկտեմբերի 5-ին հանձնել են նրան: Սակայն դատախազությունը ծանր է տարել դրական այս տեղաշարժն արդարադատության ոլորտում և կասեցրել է որոշումը, կասեցրել է զուտ իր պատժողական քաղաքականությունն ամուր պահելու դիրքերից: Ավելին ասեմ` կասեցման մասին Արթուր Մկրտչյանին չեն հայտնել մինչև այս պահը, գրավոր պատասխան մերժման մասին չեն տվել՝ զրկելով նրան բողոքարկման իրավունքից: Ցմահ դատապարտյալը մինչև այս պահն սպասում է տեղափոխմանը: Սա դատախազության հոգեբանական խոշտանգման մեթոդներից մեկն է: Չեմ հասկանում մի բան` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները, ինչո՞ւ տեր չի կանգնում իր որոշումներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր