ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ա. Գրիգորյանը՝ Իրանի հետ սահմանին մարդատարների առկայության մասին
12:00, 28.02.2020 | mamul.am
5908 | 0

Փետրվարի 25-ին ուժի մեջ մտավ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն ցամաքային հաղորդակցության դեպքում՝ ԻԻՀ-ից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Սակայն օրերս սյունիքյան լրատվամիջոցները համացանցում տեսանյութեր էին հրապարակել այն մասին, որ բեռնատարներից բացի, նաև մարդատար մեքենաների ելումուտ կա:

Այս առիթով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 28-ին լրագորղներիի հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով (դա ամեն դեպքում կճշտվի) կադրերը տվյալ օրվա չեն եղել:

«Իրականում սահմանափակումներն աշխատում են, միջոցներ ձեռնարկվել են, այդ միջոցներն արդյունավետ աշխատում են: Ձեռնարկված քայլերը և ՀՀ-ում այս պահին տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ բոլոր գործողություններն արդյունավետ են»,- պնդեց Ա. Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր