ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ով զարթնում ա՝ մի հատ ծրագիր ա քաշում հեռախոսի մեջ ու սկսում ա դրանից օգտվել». անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան
15:15, 28.02.2020 | mamul.am
7588 | 0

«Եթե օրենք եք գրում, ուրեմն հավասար պայմաններ ստեղծեք, որ մենք՝ անհատ տաքսու վարորդներս չտուժենք. ամեն օր մի տաքսի է դուրս գալիս ու կոպեկներով ծառայություններ մատուցում: Ով զարթնում ա՝ մի հատ ծրագիր ա քաշում հեռախոսի մեջ ու սկսում ա դրանից օգտվել: Եթե մենք էլ էդ պայմաններով սպասարկենք, բա գազ ո՞նց լցնենք, տուն ի՞նչ տանենք, ընտանիք ենք պահում, չէ՞»,- ՊԵԿ-ի դիմաց անհավասար պայմաններից էին բողոքում անհատ տաքսու վարորդները:

«Մյուս կողմից էլ տուգանքերը. մենք առավոտից իրիկուն տուգանման մեջ ենք. մեր պահանջը մեկն է՝ խեղճուկրակ վարորդների տույժ-տուգանքները չեղարկեն... բերեք էս հարցը դրեք քննարկման, մարդկանց վրայից էդ տույժ-տուգանքները հանեք»,- պահանջում էին տաքսու վարորդները:

«Ով զարթնում ա՝ մի հատ ծրագիր ա քաշում հեռախոսի մեջ ու սկսում ա դրանից օգտվել». անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան Տեսանյութը՝ Factor TV-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր