ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հարգելի՛ Նիկոլ, Սերժի տանը մեծացած Վանեցյանին դո՛ւ ես նշանակել ԱԱԾ տնօրեն, ումի՞ց ես վիրավորվում». Նորիկյան
00:20, 29.02.2020 | mamul.am
6877 | 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար դժգոհել է իրավապահների աշխատանքից, բայց օրերս խստագույն որակում տվեց՝ նշելով, որ ամենավերին օղակում եղել են դավաճաններ։ Թեմայի առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը Factor TV-ի եթերում նշել է, թե ում կարող է վերաբերել վարչապետի ակնարկը․ «Չպետք է մութ սենյակում կատու որոնել այն դեպքում, երբ կատուն բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, որ խոսքը կարող է գնալ կա՛մ Վանեցյանի մասին, կա՛մ Ոստիկանության պետի մասին, որովհետև գործող իրավապահ համակարգի մյուս նախկին բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել։ Եթե դավաճանություններից հետո էլ դասեր չի քաղել իշխանությունը, չի կարողացել այնպիսի իրավապահ համակարգի ղեկավար կազմ ապահովել, ես կարծում եմ՝ ուղղակի սխալ ցիկլի մեջ ենք»,-նշել է Նորիկյանը:

Փաստաբանը նշել է նախկինում հնչեցրած իր խոսքերը, երբ Վալերի Օսիպյանը և Արթուր Վանեցյանը դեռ պաշտոնի էին․ «Ասել եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Սերժ Սարգսյանի գեներալներով կառուցել մեր երազանքների Հայաստանը, ես կհամարեմ, որ մենք, իսկապես, անհավատալի խնդիր ենք լուծել։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հեռացնում էին աշխատանքից, և տարբեր արձագանքներ էին գալիս իշխանական դաշտից, թե ինչու է նա հեռացվել կամ Վալերի Օսիպյանը հեռացվել, ասացի՝ հարգելի՛ Նիկոլ, Սերժի տանը մեծացած Վանեցյանին դու ես նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ումի՞ց ես վիրավորվում։ Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցել է, թե ում է նշանակում պատասխանատու պաշտոնի»,- եթերի ընթացքում ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հարգելի՛ Նիկոլ, Սերժի տանը մեծացած Վանեցյանին դո՛ւ ես նշանակել ԱԱԾ տնօրեն, ումի՞ց ես վիրավորվում». Նորիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր