«Եթե որևէ փոփոխություն հատվածական է, այն չի կարող բերել հանգուցալուծման, և «Ժառանգություն» կուսակցությունը հենց այդկերպ է ընկալում առաջիկա սահմանադրական հանրաքվեն, որը, փոխանակ վերաբերեր ամբողջական Մայր օրենքին՝ առաջարկում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքական մեկնաբան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրության մեկ հոդված փոխելով՝ մենք չենք կարող մոտենալ իշխանության թևերի միջև հակակշիռների ձևավորմանը. «Սա ընդամենը մի թիմի հեռացման մասին է, մինչդեռ մեզ չեն տրվում երաշխիքներ, որ ՍԴ-ի նոր ձևավորվող կազմը կլինի իրապես անկախ: Իշխանությունը կարծում է, թե սա հրատապ օրակարգ է, մինչդեռ այն հրատապ օրակարգի ընդամենը մեկ հարցն է»,- ասել է քաղաքական մեկնաբանը: Մանրամասները՝ տեսանյութում: |