ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Մեզ չեն տրվում երաշխիքներ, որ ՍԴ-ի նոր ձևավորվող կազմը կլինի անկախ». Նարինե Դիլբարյան
00:30, 29.02.2020 | mamul.am
3486 | 1

«Եթե որևէ փոփոխություն հատվածական է, այն չի կարող բերել հանգուցալուծման, և «Ժառանգություն» կուսակցությունը հենց այդկերպ է ընկալում առաջիկա սահմանադրական հանրաքվեն, որը, փոխանակ վերաբերեր ամբողջական Մայր օրենքին՝ առաջարկում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքական մեկնաբան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեկ հոդված փոխելով՝ մենք չենք կարող մոտենալ իշխանության թևերի միջև հակակշիռների ձևավորմանը. «Սա ընդամենը մի թիմի հեռացման մասին է, մինչդեռ մեզ չեն տրվում երաշխիքներ, որ ՍԴ-ի նոր ձևավորվող կազմը կլինի իրապես անկախ: Իշխանությունը կարծում է, թե սա հրատապ օրակարգ է, մինչդեռ այն հրատապ օրակարգի ընդամենը մեկ հարցն է»,- ասել է քաղաքական մեկնաբանը:
Նարինե Դիլբարյանի պնդմամբ՝ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ, և ժողովրդի իրական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ հեղափոխությունը՝ արժեքային փոփոխությունը. «Այսօր մեր քաղաքական ուժերի մեծամասնության համար օրախնդիր է հակակշիռների վրա հիմնված պետության ստեղծումը: Շատերը վախենում են հակահեղափոխական թվալուց, ամեն ինչ հանգեցվում է բացառապես «Այո»-ի և «Ոչ»-ի»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մեզ չեն տրվում երաշխիքներ, որ ՍԴ-ի նոր ձևավորվող կազմը կլինի անկախ». Նարինե Դիլբարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր