Փարիզում կրկին խոշոր հրդեհ է՝ այրվում է Ֆրանսիայի 6 ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկը՝ Լիոնի կայարանը: Հրշեջները հայտարարել են, որ կրակը մեկուսացված է, տարհանվել են ուղևորներն ու աշխատողները: Կան տեղեկություններ, որ հրդեհը միտումնավոր հրկիզման արդյունք է: Այն հրկիզել են մարդիկ, ում դուր չի եկել կոնգոլեզյան արտիստ Ֆալլի Իպուպայի համերգը, որը պետք է տեղի ունենար 19:00-ին՝ կայարանի մոտ գտնվող AccorHotels Arena համերգասրահում: Frans Press-ը հայտնում է, որ անհայտ անձինք հրկիզել են աղբամաններն ու կայարանի պատին կապած մոտոցիկլետները: Նրանք նաև փորձել են բարիկադներ սարքել՝ խանգարելով հրշեջներին: Ոստիկանությունն առայժմ հրաժարվում է հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն տալուց: Ֆրանսիայում և Բելգիայում ապրող կոնգոլեզները պարբերաբար ընդդիմանում են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արտիստների ելույթներին, որոնց նրանք մեղադրում են երկրի նախկին նախագահ Ժոզեֆ Կաբիլայի և նրա հաջորդի՝ Ֆելիքս Չիսեկեդիի հետ կապեր ունենալու համար: 2017-ին Ֆալի Իպուպայի համերգները չեղարկվեցին Ֆրանսիայում և Բելգիայում՝ հանրային կարգի տապալման վտանգի պատճառով:
|