ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Արա, ի՞նչ թավիշ, ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ չգիտեմ՝ ինչ են»․ Արսեն Սաֆարյան
00:40, 29.02.2020 | mamul.am
24988 | 3

«Մենք մի քիչ զգույշ պիտի իրար վերաբերվենք, մի քիչ իրար սիրելով, չէ՞ որ էս փոփոխությունների անունն էր թավշյա, սիրո հեղափոխություն: Մեկ-մեկ ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ ասում ես՝ արա, էս ի՞նչ թավիշ, էս չգիտեմ ինչ է»,- 24 TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
Նա թավշյա հեղափոխությունից հետո ամենակարևոր ձեռքբերումը համարում է քաղաքացիների իրավունքի փոփոխությունը երկրում, որ այսօր ամեն մեկը մտածում է՝ այո՛, ես պահանջատեր եմ. «Ես չեմ ուզում, որ իմ երեխան ինչ-որ մեկի մեքենայի ճռռոցից վախենա: Ես ուզում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ տանեն էն ճանապարհով, որ բոլոր ոլորտներում գործի սիստեմը, որ որևէ մեկի անձնական որոշմամբ երկրում փոփոխություններ չլինեն»,-ասել է Սաֆարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր