ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո
13:30, 29.02.2020 | mamul.am
9086 | 0

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգային Չինաստան կատարած մեկօրյա այցից հետո 14 օրով մեկուսացրել են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Монцамэ գործակալությունը։ Այցելության շրջանակում Բատուլգան հանդիպել էր այդ երկրի ղեկավար Սի Ցզինփինի հետ և 30 հազար ոչխար նվիրել Չինաստանին՝ հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի։

Մոնղոլիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաստատել է գործակալության տեղեկությունները՝ նախագահի՝ կարանտինում գտնվելու մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր