ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նորվեգիայի թագավորն ու թագուհին հայտնվել են կարանտինում
12:00, 13.03.2020 | mamul.am
9681 | 0

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնիան հայտնվել են կարանտինում՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է TV2-ը:

Համաձայն հեռուստաալիքի՝ այս ամսվա սկզբին արքայական զույգը գտնվել է Հորդանանում: Կարանտինը կգործի այսօրվանից, զույգը վարակի ախտանիշներ չունի: Թագավորը կառավարության նիստն անցկացրել է տեսակապի միջոցով:

Բացի այդ, Նորվեգիայի կառավարության մի քանի նախարարներ նույնպես գտնվում են կարանտինում, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիքսեն Սերեյդեն։

Նորվեգիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 620 դեպք՝ մահվան մեկ ելքով: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի վերջին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր