ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարեց
00:05, 14.03.2020 | mamul.am
15695 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի վարակի պատճառով: Նման հայտարարություն նա արել է մամլո ասուլիսի ժամանակ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը հատկացնում է 50 միլիարդ դոլար, երկրում փակվում են ուսումնական հաստատությունները, հետաձգվում են խոշոր միջոցառումները: Փակվել է Կոնգրեսի շենքը, Disneyland-ի երկու այգիները՝ Ֆլորիդայում և Քալիֆորնիայում:

Այս պահին ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսով վարակված է ավելի քան 1600 մարդ:

Մարտի 13-ից նահանգները փակել են սահմանները Եվրոպայի քաղաքացիների առջև, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր