ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ-ում մեկնարկել են #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. #AP
19:10, 17.03.2020 | mamul.am
10639 | 0

COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը մարտի 16-ին կստանա պատվաստանյութի փորձառական չափաբաժինը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները: Փորձարկումները կիրականացվեն Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute-ում։ 45 երիտասարդ և առողջ կամավորներ կստանան պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ, որը մշակվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Moderna Inc ընկերության կողմից: Առողջապահության աղբյուրները նշում են, որ հավանական պատվաստանյութի ամբողջական կիրառման համար կպահանջվի 12-18 ամիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր