ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Առաջարկում եմ 1-2 ամսով հետաձգել կոմունալ ծառայությունների համար վճարումները». Նաիրի Հոխիկյան
14:30, 16.03.2020 | mamul.am
42339 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջարկ՝ ՀՀ-ում կոմունալ սպասարկում իրականացնող ընկերություններին.

Հայաստանում փաստացի հարկադիր պարապուրդ է։ Եթե պետական աշխատողները կամ որոշ դեպքերում մասնավոր սեկտորի հետ աշխատողները (ինչպես ես) ստանում են կանոնավոր աշխատավարձ, ապա մեծամասնություն են մարդիկ, որոնք վճարվում են ըստ կատարած աշխատանքի՝ բանվորներ, օրավարձով աշխատողներ և այլն։

Բնական է, որ նրանք այս պարապուրդի ընթացքում չեն վաստակելու գումար։ Հարց՝ ինչո՞վ են այդ մարդիկ վճարելու կոմունալ ծառայությունների դիմաց, կա՞ արդյոք հաշվարկ կառավարության կամ կոնկրետ ծառայություն մատուցող կառույցների կողմից։

Առաջարկում եմ «ՀԷՑ»-ին, «Գազպրոմ Արմենիա»-ին, «Վեոլիա ջուր»-ին, աղբահանությամբ զբաղվող կազմակերպություններին որոշակի ժամանակով՝ 1-2 ամսով, հետաձգել կոմունալ ծառայությունների համար վճարումները։ Այդպիսի որոշումներ կայացրել են Չինաստանում, Իտալիայում և եվրոպական որոշ երկրներում։

Սա կլինի մարդասիրական քայլ և աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարող հայաստանյան հանրությանը։ Վստահ եմ, դրանից շատ մեծ վնասներ չեն կրի կոմունալ ծառայություն մատուցողները, մանավանդ որ, ի վերջո, գումարը չի կորչելու, վճարվելու է մի փոքր ուշ։

Նույն առաջարկը վերաբերում է նաև ՀՀ կառավարությանը. հանդես գալ կոմունալ վճարումները հետաձգող նախաձեռնությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր