ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այս «հաղթանակը» շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը». Արսեն Թորոսյան
15:20, 17.03.2020 | mamul.am
13810 | 1

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Արա Մինասյանի վերաբեյալ դատական գործին:

«Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հայրն ինձ դատի տվեց՝ պահանջելով ներողություն խնդրել իմ արտահայտությունների համար: Դատական պրոցեսը մինչ օրս ձգվել է: Առաջին և Վերաքննիչ ատյաններում Մինասյաններն ինձ «հաղթել են», Վճռաբեկ դատարանն էլ հրաժարվել է վճիռն ընդունել վարույթ և ինձ պարտավորեցրել են հերքել իմ հայտարարությունները և ներողություն խնդրել: Վճիռը կհրապարակեմ և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն ինչ ասել եմ այդ հայտարարությունների ժամանակ կրկնում եմ, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների: Այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը և խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին, թե չէ, ստացվում է, որ ես պիտի ներողություն խնդրեմ մի բանի համար, որ չի եղել»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր