ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մոսկվայում #COVID_19 կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ #РИАНовости
15:40, 19.03.2020 | mamul.am
12699 | 0

Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 79-ամյա պացիենտ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից հրապարակված տվյալներին:

Նշվում է, որ կինն ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ՝ 2-րդ կարգի շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, ունեցել է պսակաձև (կորոնար) զարկերակների ստենտավորում, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ և այլն:

Նշվում է, որ մահը տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր