ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
#COVID_19 կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 10 030 է. #JohnsHopkinsUniversity
16:00, 20.03.2020 | mamul.am
8961 | 0

Մարտի 20-ին ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է մոտ 244 523-ի, մահացածների ընդհանուր թիվը 10 030 է․ առողջացել է 86 031 մարդ: Այս տվյալները մարտի 20-ին հրապարակվել են Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտությունների ամերիկյան կենտրոնի կողմից: Ամենաշատ վարակակիրները Չինաստանում են (81199), Իտալիայում (41035) և Իրանում (18470)։ 18 հազարից ավելի դեպք է հայտնաբերվել Իսպանիայում, 15 հազար դեպք գրանցվել է Գերմանիայում, ԱՄՆ–ում ՝ ավելի քան 14 հազար դեպք, Ֆրանսիայում՝ 3 հազար դեպք:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսը հայտնաբերվել է ևս 25,700 մարդու մոտ, 1 220-ը մահացել են, 1 913-ը՝ առողջացել:

#COVID_19 կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 10 030 է. #JohnsHopkinsUniversity
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր