ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ավրորա»-ն Հայաստանի հիվանդանոցներին կտրամադրի թոքերի արհեստական շնչառության տասը սարք
13:10, 23.03.2020 | mamul.am
8222 | 0

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների և նախագահների հայտարարությունը կորոնավիրուսային հիվանդության բռնկման վերաբերյալ․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:

«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք և հույս պարգևելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որևէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո:

Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարևոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:

Միևնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք:

Իբրև համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է: Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, և այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր