ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 330 հազարը
11:45, 24.03.2020 | mamul.am
6424 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մարտի 23-ի դրությամբ, հայտնաբերվել է ավելի քան 330 000 վարակակիր, գրում է РБК-ն։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ SCMP-ի, շարունակում է մնալ Չինաստանը (81 171), Իտալիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (63 927), ԱՄՆ-ն՝ երրորդը (33 340), որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը գերազանցում է Իսպանիայում վարակվածների թվին (33 089): Կորոնավիրուսից մահերի թվով առաջատարն Իտալիան է (6 077), ապա Չինաստանը (3 277) և Իսպանիան (2 182):
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից, ըստ SCMP-ի տվյալների, մահացել է 16 092 մարդ, ըստ ԱՀԿ-ի` 14 510 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 438 դեպք է գրանցվել:

Մեծ Բրիտանիայում համազգային կարանտին է հայտարարվել՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Ուկրաինայի իշխանություններն արձանագրել են կորոնավիրուսի վարակի 10 նոր դեպք, այժմ վարակակիր է 83 մարդ: Մահացել է 3 մարդ, առողջացել՝ մեկ հիվանդ։
Չինաստանում COVID-19-ով հիվանդների մոտ 90%-ն առողջացել է: Այժմ հիվանդանոցներում ընդամենը 4735 մարդ է: Մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահացության 78 նոր դեպք:

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 330 հազարը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր