ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տնտեսության վրա ազդեցության լծակներն էսօր տնօրինում են վարչապետի ասած քյոհնա լիբերալները»․ Սուրեն Սահակյան
05:05, 25.03.2020 | mamul.am
5808 | 1

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է. «Լիբերալ տնտեսության ճգնաժամերի հաղթահարման եղանակները բնակչության եկամուտների բևեռացման (հարուստների ու աղքատների եկամուտների մեծ տարբերության) ու նոր ճգնաժամերի ա հանգեցնում։ Փոխարենը, մի ակնհայտ դեպք կա, երբ խորը ճգնաժամի մեջ գտնվող պետությունը կիրառել ա ու վերջնականապես դարձել թիվ 1 տնտեսությունը աշխարհում։ Դա ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակ Քեյնսի (տնտեսագետ ա) մոդելով կիրառված մեթոդներն են։ Եթե շատ չխորանանք, Քեյնսն առաջարկել ա վճարունակ պահանջարկ առաջացնել, այսինքն փողը տնտեսվարողներին տալու փոխարեն այս կամ այն կերպ (բայց արդար) բաշխել բնակչությանը, որն այն կուղղի մրցակցային շուկայում կենսունակ ձեռնարկությունների համար պահանջարկ ձևավորելուն։ Անհամեստություն չլինի, բայց տնտեսության վրա ազդեցության էդ մոդելը սոցիալ-դեմոկրատական ա համարվում, Քեյնսն էլ՝ սոցիալ-դեմոկրատ։) Բայց Հայաստանում տնտեսագետները, շաաաատ քիչ բացառություններով, հիմնականում լիբերալ հայացքների կրողներ են։ Իսկ տնտեսության վրա ազդեցության լծակներն էսօր տնօրինում են վարչապետի ասած քյոհնա լիբերալները։ Հենց գոնե միայն էդ պատճառով տնտեսություն ներարկվող 160 մլրդ դրամը, եթե ունակ էլ եղավ մեղմել ճգնաժամի հետևանքները, առաջընթացի չի հանգեցնելու, իսկ հետագայում նոր տնտեսական ճգնաժամի (ու որ հավանական ա՝ նաև քաղաքական) հիմք ա դնելու։ Կներեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր