ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
#Tesla-ն Կալիֆորնիայի հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխության 1255 սարք է նվիրաբերել
15:05, 24.03.2020 | mamul.am
10875 | 0

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունից ստացել է թոքերի արհեստական օդափոխության հազարից ավելի սարք, գրում է РИА Новост գործակալությունը։
Մասկն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ կնվիրաբերի ավելի քան 1,2 հազար սարք՝ թոքերի արհեստական օդափոխության համար։ «Չինաստանում ավելորդ մատակարարում կար, ուստի ուրբաթ երեկոյան մենք գնեցինք ResMed, Philips & Medtronic ընկերությունների՝ 1255 հատ ԹԱՕ և դրանք առաքեցինք Լոս Անջելես»,- գրել էր Մասկը։

ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը՝ նախօրեին ավելանալով գրեթե 8,5 հազարով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր