ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նոր թվեր». Արսեն Թորոսյան
21:31, 24.03.2020 | mamul.am
18361 | 1

Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21։00, 24․03․2020թ․

Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․

✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

✅ Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո նրանք նույնպես դուրս կգրվեն։

✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր