ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ձեր իշխանատենչության համար ամբողջ ազգը չպիտի պատասխան տա». Էդիկ Բաղդասարյան
02:05, 25.03.2020 | mamul.am
10543 | 0

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում կայացնի, նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հայտարարել, որ հրաժարվում են մասնակցել ընտրություններին։ Ձեր իշխանատենչության համար ամբողջ ազգը չպիտի պատասխան տա։ Հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն։ Ամբողջ ներուժը պետք է ուղղել կանխարգելիչ քայլերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր