ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կրակոցներ Լոռու մարզում. հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքերից արձակված պարկուճներ, փայտե մահակներ. կա 2 վիրավոր
00:45, 25.03.2020 | mamul.am
7602 | 0

Մարտի 24-ին հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ: Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր