Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Նախագծի նպատակը հաճախորդների շրջանակի ընդլայնումն է. փաստաթղթով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոք կարող են ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, նաև այն ֆիզիկական անձինք, ովքեր երաշխավորություն են տրամադրել ֆինանսական կազմակերպություններին: Այդ կարգավորումը, ըստ ԼՀԿ-ական պատգամավորների, կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ներին աջակցելու և դատական համակարգը բեռնաթափելու համար: |