ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մարդիկ, խցկված «Գազել»-ների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով»․ լրագրողներն ահազանգում են
11:00, 25.03.2020 | mamul.am
22504 | 1

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված Գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով: Այսպիսի արտակարգ դրություն։
Ոստիկանությունն էլ ձայնային ազդանշանները միացրած գնում գալիս է:
Իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճել է: Հաստատված 266 դեպք կա»:

Գրառում է կատարել նաև լրագրող Վաչիկ Գրիգորյանը․

«Մարզային տրանսպորտն աշխատում է, ոստիկան չկա փողոցներում, որևէ հսկողություն չի սահմանվում, քաղաքացիների տեղաշարժը որևէ կերպ չի սահմանափակվում:

Ճիշտ է, այդ որոշումն իմ վրա չի տարածվում, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը չի սահմանափակվում և անգամ ձևաթղթի կարիք չկա, բայց հասկանալու համար, թե ես ով եմ, նախ պետք է ինձ հարցնել այդ մասին:

Տպավորություն ունեմ, որ ոստիկանությունն ինքնամեկուսացվել է, և երեկվա որոշմամբ սահմանափակվել է միայն ոստիկանների տեղաշարժը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր