ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից». Ստեփան Դանիելյան
03:10, 26.03.2020 | mamul.am
5602 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի հեղափոխությունը գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն ակնհայտորեն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։

Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն։

Պատահական չի նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է, կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

Գլոբալիզմը պարտություն է կրում, գալիս է ազգային պետությունների ժամանակը և այդ գաղափարի վրա է կառուցված լինելու հաջորդ իշխանությունը՝ պետական ազգայնականություն ու գերռացիոնալիզմ։

Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր