ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ». Էդմոն Մարուքյան
12:50, 25.03.2020 | mamul.am
11690 | 1

«Ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում օրավարձով ապրող մարդիկ ըստ էության սովի են մատնված: Այս մարդկանց ապրելու հարցն ինչ-որ ձևով լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում: Կոմունալների վարձերն ուզում են, համալիր լուծում է հարկավոր:

Հենց հիմա ՀՀ-ն ԿԲ-ում 377 միլիարդ դրամ գումար ունի, դա մեր ժողովրդի փողն է: Գոնե այն թիրախային խմբին, որը օրավարձով էր ապրում և հիմա միջոց չունի, պետությունը պետք է աջակցի՞, թե՞ ոչ: Որևէ խոսք չկա այդ մասին: Լուծումն այն է, որ այդ գումարներով աջակցություն տրամադրեն». մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ այսպիսի քայլերի մասին իշխանությունը որևէ բան չի ասել:
«Ասվել է, որ Բաբելոնին հաղթել ենք․․․ օրավարձով ապրող մարդուն, որ Բաբելոնին հաղթել ենք, դա ի՞նչ է տալիս»,- նշեց պատգամավորը:
Մարուքյանը հայտնեց, որ իրենք տեղեկություններ են ստանում, ըստ որի՝ ՊԵԿ-ն արգելանքներ է դնում որոշ հաշիվների վրա, ինչը ճիշտ չէ, գյուղացիներին պետք է աջակցել, նմանատիպ հարցեր կան, որոնց մասին պետք է մտածել և գործել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր