ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Հանձնաժողովն ինչպե՞ս է ստուգելու՝ դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթ կրող անձի հետ շփվե՞լ է, թե՞ ոչ». ԼՀԿ պատգամավոր
13:20, 25.03.2020 | mamul.am
3625 | 0

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավասություն ենք տվել, որ ստուգի դատավորի թեկնածու անձի՝ քրեական մշակույթին հարելու հանգամանքը: Գործնականում սա ինչպե՞ս է կազմակերպվելու, ես խնդիր տեսնում եմ, որովհետև հանձնաժողովը չունի օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու իրավասություն, ոչ էլ իրավասություն ունի ինչ-որ մեկին խնդրի, որպեսզի այդպիսի միջոցառում կազմակերպեն և տեղեկատվությունն իրենց տրամադրեն: Գործնականում դա ինչպե՞ս եք պատկերացնում, հանձնաժողովն ինչպե՞ս է հայտնաբերելու, թե դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթի անձի հետ շփում ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել, թե՞ պարզապես ֆեյսբուքյան կամ լրատվամիջոցների մակարդակում դա պետք է ուսումնասիրի». այսպիսի հարցադրում արեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ բարեվարքության հետ կապված ցանկացած մեխանիզմ ենթադրում է նաև սոցցանցերի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություն: Սակայն դրանք վճռորոշ նշանակություն չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է նշված տեղեկատվության ձեռքբերմանը, ապա հանձնաժողովն իրավունք ուն այն հայցելու ՏԻՄ-երից: Այդ տեղեկատվությունը պաշտպանված է լինելու:
Տ. Սիմոնյանի երկրորդ հարցին, թե ենթադրենք ՏԻՄ-ը տրամադրեց տեղեկություն, որ քրեական մշակույթի անձի հետ շփվել է, դա դատարանում չի՞ վիճարկվի, որովհետև քրեական ենթամշակույթի հետ առնչությունը կարող է հաստատել միայն դատարանը՝ որոշման միջոցով, նախարար Ռ. Բադասյանը նկատեց, որ այս ինստիտուտը չի ենթադրում դատավճռով հաստատված փաստի առկայություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր