ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իշխանության քայլերը կարող են սխալ չլինել, բայց հաճախ ուշացած են». Սուրեն Սուրենյանց
04:20, 26.03.2020 | mamul.am
4280 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««5 րոպե ուշացածը»․

Երբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 265 է, քաղաքականությունը մղվում է երկրոդ պլան ու հաստատ իմ ու շատերի մտահոգությունները քաղաքական հաշվարկներից դուրս են, եթե նույնիսկ իշխանության արձագանքները հաճախ ոչ ադեկվատ են մնում։
Իշխանության քայլերը կարող են սխալ չլինել, բայց հաճախ ուշացած են, այլ խոսքով՝ վազում են կորոնավիրուսի հետևից։ Երեկ առաջին անգամ լսեցի, որ վարչապետը կարող է ընդունել որոշ սխալներ, թեկուզև՝ անուղղակիորեն։ Դա հուսադրող է, բայց իշխանությունն ամբողջովին պետք է կարողանա կոտրել անսխալականի բարդույթը՝ հետագա սխալներից ձերբազատվելու համար։
Երբ մարտի 1-ին երկրում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, միակ ռացիոնալ որոշումը դարձավ այդ օրվա երթի չեղարկումը, բայց՝ քանի որ իշխանությունը նպատակադրվել էր սահմանադրական հանրաքվեն անցկացնել, Նիկոլ Փաշինյանը գերադասեց հնչեցնել «կորոնավիրուսն ում շունն է» պոետիկ արտահայտությունը, իսկ Արսեն Թորոսյանը բոլորին համոզում էր, որ լուրջ հիվանդության հետ գործ չունենք։ Նիկոլենք գնացին բուկլետ բաժանելու, միտինգներ անելու, օդանավակայանում կարանտին չհայտարարվեց՝ թեև Եվրոպայում փետրվարի վերջից համաճարակը զարգանում էր։ Մարտի 11-ին արդեն «քաղեցինք» այդ որոշման հետևանքները։
Արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ից, սակայն այդ ընթացքում հիմնականում ԶԼՄ-ների «բերան» է փակվել ու այդ իրավական ռեժիմի իրական գործարկումը տեղի ունեցավ միայն երեկվանից, երբ վարչապետը վերջապես դուրս եկավ ֆեյսբուքյան լայվի ֆորմատից ու օբյեկտիվ, մտահոգիչ շեշտադրումներով դիմեց հասարակությանը։
Իշխանությունն, անշուշտ, ուզում է դրական քայլեր անել ու արագ հաղթել կորոնավիորւսին։ Այստեղ որևէ մեկը չի կասկածում, սակայն հեղափոխությունից հետո ստեղծված չէ արդյունավետ համակարգ։ Ու սա է խնդիրը, որի մասին բարձրաձայնել եմ դեռ մինչև հեղափոխությունը ու՝ հազար անգամ։ Կորոնավիրուսն ընդամենը հաստատեց իմ ու մյուսների պնդումները։
Ես չեմ չարախնդում ու կառավարության թշնամին չեմ, բայց որակյալ ու ջրիկությունից ձերբազատված կառավարման պահանջ դնելու իրավունք ունեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր