ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տաք կլիման ու երիտասարդ բնակչությունը թույլ չեն տա վարակվել կորոնավիրուսով»․ Բրազիլիան չեղարկում է կարանտինը
00:25, 26.03.2020 | mamul.am
23373 | 0

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դիմել է երկրի նահանգապետերին՝ կարգադրելով չեղարկել հայտարարված կարանտինը, ինչպես նաև բրազիլացիներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի, հայտնում է Reuters-ը:

Բոլսոնարուն կոչ է արել շարունակել «նորմալ կյանքը» և պահպանել աշխատատեղերը:
Ըստ նրա՝ Իտալիայի իրավիճակը չի կարող լինել Բրազիլիայում, քանի որ Լատինական Ամերիկայի կլիման տաք է, իսկ երկրում ապրում են երիտասարդներ: «Մարդկանց մեծ մասը վախենալու բան չունի, քանի որ հիվանդանում են մեղմ ձևով»,- ասել է Բոլսոնարուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայամիի քաղաքապետը վարակվել էր COVID-19 կորոնավիրուսով՝ Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր