Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դիմել է երկրի նահանգապետերին՝ կարգադրելով չեղարկել հայտարարված կարանտինը, ինչպես նաև բրազիլացիներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի, հայտնում է Reuters-ը: Բոլսոնարուն կոչ է արել շարունակել «նորմալ կյանքը» և պահպանել աշխատատեղերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայամիի քաղաքապետը վարակվել էր COVID-19 կորոնավիրուսով՝ Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումից հետո: |