ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՀՀ-ում ամենահայտի փեսացուն մեդիա դաշտում մեդիա արքա է». Ալեն Սիմոնյան
16:15, 25.03.2020 | mamul.am
7685 | 0

«Ոչ, տիկին Կոստանյան, հենց հավասար պայմաններ են ստեղծվում, որովհետև ըստ մամուլի հրապարակումների և շատ հայտնի տեղեկությունների, ՀՀ-ում ամենահայտնի փեսացուն՝ Միքայել Մինասյանը, հայտնի Միշիկ անձնավորությունը մեդիա դաշտում հանդիսանում է մեդիա արքա է: Ինքը իր հեռուստաընկերություններով մնացած հեռուստաընկերություններին կպցնում է իրար, չափում է և վաճառում իր չափած միավորներին: Ի դեպ, այդ չափման եղանակը շատ մեծ կասկածներ է առաջացնում: Օրինակ՝ եթե «Կենտրոն» հեռուստաընկերությունը հանկարծ գովազդի մի պայմանագիր է ստանում, այդ նույն գովազդատուն պետք է այն ընկերություններին պատկանող հեռուստաընկերությունում 30 տոկոս ավելի վճարի: Բա՞, այ սա ենք փոխում». մարտի 25-ին ԱԺ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նման կերպ արձագանքեց ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի այն դիտարկմանը, թե Հանրային հեռուստատեսությանը սոցիալական գովազդ տեղադրել թույլատրելով մրցակցային պայմաններ չեն ստեղծվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր