ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ավտովթար՝ Տավուշի մարզում. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են
01:55, 26.03.2020 | mamul.am
10052 | 0

Մարտի 25-ին Տավուշի մարզում ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր