Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախր, ո՞նց... Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց... Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի. Հ.Գ. Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ, եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու...»։ |