ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայաստանյան այսօրվա պրոբլեմների մի մասը նույնպես պոպուլիզմի հետևանք է». Սուրեն Սուրենյանց
18:10, 26.03.2020 | mamul.am
4568 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլոբալ մարտահրավերների մեծամասնությունը հետևանք է նրա, որ հասարակությունները հոգնել էին լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգից ու գնացին պրիմիտիվ լուծումների հետևից՝ իշխանության բերելով պոպուլիստների: Խորապես համոզված եմ, որ հատկապես Եվրոպայում կորոնավիրուսը նման զարգացում չէր ունենա, եթե մի շարք երկրներում իշխանության ղեկին չլինեին պոպուլիստները: Հայաստանյան այսօրվա պրոբլեմների մի մասը նույնպես պոպուլիզմի հետևանք է: Կորոնավիրուսը մի օր կպարտվի, սակայն դա լինելու է նաև էմոցիոնալ քաղաքականության, պոպուլիզմի պարտությունը: Հասարակությունները ձևակերպելու են պրագմատիկ, ռացիոնալ գործիչների, ուժերի պահանջ: Սա լինելու է համաշխարհային տրենդ, որի դրսևորումը տեսնելու ենք նաև Հայաստանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր