ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Քննարկում ենք թեթև դեպքերով հիվանդներին հյուրանոցներ տեղափոխելու հարցը»․ վարչապետ
11:10, 26.03.2020 | mamul.am
8556 | 2

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի. թոքաբորբով 36 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտնեց, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի։ Երկուսի տարիքն էլ 75-ից բարձր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ «Այսօր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այս թեմայով քննարկում ունեցանք պարոն Ավինյանի ու պարոն Թորոսյանի մասնակցությամբ։ Որոշեցինք աշխատել հյուրանոցների հետ, որ թեթև դեպքերով հիվանդներին տեղափոխենք, ապահովենք սնունդով, ամեն ինչով։ Սա, կարծում եմ, օգտակար է նաև տնտեսության համար, քանի որ հյուրանոցները դատարկ են։ Իհարկե, հյուրանոցները կվախենան իրենց հետագա բրենդի համար, բայց հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները և ոչ մի վատ բան չի պատահի։ Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»,- ասաց վարչապետը։

«Քննարկեցինք՝ թեթև դեպքերով հիվանդներին հյուրանոցներ տեղափոխելու հարցը»․ վարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր