ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վարակի տարածման դանդաղ ընթացքը տալիս է երկու հնարավորություն». Գարեգին Միսկարյան
05:40, 27.03.2020 | mamul.am
7549 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղաշարժի սահմանափակումը էս պահի դրությամբ հայտնի լավագույն միջոցն է վարակի տարածման ընթացքը դանդաղեցնելու համար։ Դանդաղեցնելու, այլ ոչ թե վերացնելու։ Եթե մենք չենք գնում բացարձակ մեկուսացման, ապա դա միայն դանդաղեցնում է վարակի տարածումը։

Վարակի տարածման դանդաղ ընթացքը տալիս է երկու հնարավորություն.
1. Պատրաստվել հիվանդանոցները ավելի մեծ թվով հիվանդներ ընդունելուն
2. Ձեռք բերել հնարավոր պաշտպանական և բուժական միջոցներ

Որոնք են այս պահին ատաջին անհրաժեշտության միջոցները։

1. Արհեստական շնչառության սարքեր (Հիվանդանոցների համար)
2. N95 կամ KN 95 ռեսպերատոր դիմակներ (բժիշկների և ոստիկանների համար)
3. Բժշկական ձեռնոցներ (բժիշկների համար)
4. Եռաշերտ բժկական դիմակներ (Քաղաքացիների համար)
5. Ախտահանող նյութեր (բոլորի համար)
6. Ախտահանող նյութերի ավտոմատ դոզատրներ (հիվանդանոցների համար) (touch free)
7. Բժշկական փակ հագուստ` «մասխալաթ» (Բժիշկների համար)
8. Հերմետիկ ակնոցներ (բժիշկների համար)
9. Favipiravir-ի հիմքով Avigan հաբեր (հիվանդանոցների համար)
10. Ախտահանող լամպեր (հիվանդանոցների համար)
11. Covid-19 թեսթեր (հիվանդանոցների համար)
12. «Ինֆրակարմիր» ջերմաչափներ

(Ու էս ամեն ինչը՝ նաև բանակին է անհրաժեշտ)

Կասեք, որտեղի՞ց՝ Չինաստանից։ Ամենը հավաքելու և Հայաստան հասցնելու համար բավարար է 7-10 օր։ Բացի արհեստական շնչառության սարքերից մնացած ամեն ինչի տեղրը գիտեմ ՝ արտադրողներն էլ կան, գներն էլ կան, փոխադրումը պիտի կազմակերպվի չարտերով (կարող է Վարչապետի անձնական ինքնաթիռն էլ գնալ բերել)։

Բայց կա մի մեծ խնդիր, որը կարող է լուծել միայն ՀՀ կառավարությունը։ Որոշ ապրանքների վրա Չինաստանի կառավարությունը սահմանափակումներ է դրել և Չինաստանից այդ ապրանքները արտահանելու համար անհրաժեշտ է Չինաստանի առողջապահության նախարարության թույտվությունը։ Պետական գնումների դեպքում դա արվում է Արտգործնախարարության միջոցով։

Ասենք. N95 դիմակը Հայաստան հասցնելով պետության վրա կնստի 2.2 -2.5 դոլար, բժշկական եռաշերտ դիմակը 0.34-0.36 դոլար, ջերմաչափը 40-55 դոլար (կախված մոդելից), առանց հպման ախտահանող հեղուկի դոզատրը 14- 24 դոլար (կախվախ տարողունակությունից), ախտահանող լամպերը 28-30 դոլար, պաշտպանիչ հագուստը 10-25 դոլար (կախված չափսերից ու կոմպլեկտացիայից) ու էդպես շարունակ։

Եթե թվերը պարետին ու ԱՆ նախարարությանը անհրաժեշտ են քանակներից ելնելով նախնական բյուջե հաշվելու համար պատրաստ եմ տրամադրել։ Ես դա չեմ կարող անել, քանի որ ոչ ձեր պաշարների մասին գիտեմ, ոչ ձեր մտադրությունների։ Եթե հարցեր լինեն՝ դիմեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր