Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.44, EUR 631.10, RUB 6.95, GBP 708.34
-2 °C, -8 °C ... 0 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է». Արսեն Թորոսյան
12:45, 26.03.2020

Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է` թե՛ ընթացիկ հարցեր լուծելու, թե՛ զարգանալու առումով. մարտի 26-ին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա` պլանային վիրահատությունները կրճատելու հետևանքով ոլորտը դժվարությունների առաջ է կանգնելու:
«Չենք կարող թույլ տալ՝ բուժհիմնարկները կանգնեն սնանկացման առաջ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահական հիմնարկների վերաբերյալ առանձին դրույթ, դրանից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները, որևէ սահմանափակում չկա:
«Պետք է հաշվի առնենք մի նրբություն, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգ ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգի հայեցակարգային վերանայումներ կլինեն»,- ասաց վարչապետը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ այդ ամենն իր արտոցոլումը կգտնի պետբյուջեում, որտեղ ևս փոփոխություններ կարվեն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր