ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը»․ Սոս Ջանիբեկյան
03:10, 27.03.2020 | mamul.am
22010 | 0

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը, ավելի կարևոր բաներ քան տնտեսությունն ա ու նյութական աշխարհը, մենք ավելի մոտ ենք կանգնում ու քայլ ենք անում էն հոգեվիճակին, որը իրականում մեր երջանկությանը հասնելու կենսական ու կարևոր մասն ա: Ինչքան անիմաստ «գոնկեք» ու վազք ա վերջանում, որը սնուցում էր էգոն ու ինչքան մոտ ա սիրտդ խախաղ ու ուրախ լինելուն: Ինչքան ավելի համովա տան գրեչկեն ու ինչքան անիմաստ թանկարժեք ռեստորանի թանկարժեք ուտեստը: Ու ինչքան ավելի հարազատ են Քո հարազատները, որոնցից օտարացել էիր ու հարազատացել առօրյա օտարներին:
Էս սենց կարճ...

Շնորհակալություն բնությանը, որ պատասխան տվեց մարդկությանը, գլոբալ տաքացումից, վառված անտառների, սատկած կենդանիների, կտրված ծառերի համար, պղտորված ջրերի համար: Որպես հատուցում, սա շատ ավելի մեղմ ա:

Թող առողջանան կորոնավիրուսով հիվանդները և թող առողջանան մտքով ու հոգով հիվանդները: Առողջություն բոլորիս:

Մի խոսքով, ես սրա մասին ավելի երկար կկիսվեմ: Էս դեռ սինոպսիսն էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր