ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց՝ նորից ազդակներ են ստացվել, որ սկսել են կիրառել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան` համարելով, որ ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի դրան: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները: Հիմա շատ խանութներ, ձեռնարկություններ չեն աշխատում: Այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը քիչ են: ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի ու խստորեն պատժի նրանց: Որևէ արդարացում չկա»,- հայտարարեց վարչապետը: |